Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 10-04-2025

Կոմպրոմիսային տարբերակ քննարկվեց, երթուղիներն իրար չպետք է խանգարեն․ ՏԿԵ փոխնախարար

Քաղաքացիները պահանջում էին, որ 59 երթուղին մտնի բնակավայր, որպես կոմպրոմիսային առաջարկ քննարկվեց, որպեսզի 59 համարը մոտ 100 կամ 150 մետր ավել գնա և հասնի «Փոստի շենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Քասախ և Պռոշյան գյուղերը Երևանին կապող տրանսպորտին:

«Այդ դեպքում կստացվի, որ թե թիվ 25, թե թիվ 59 երթուղիները կգործեն, մենք կդիտարկենք այդ տարբերակը, եթե ընդունելի լինի նաև Երևանի քաղաքապետարանի համար, հարցը կարող է այդպես լուծվել: Նաև ժամանակ խնդրեցինք մասնակիցներից, որպեսզի քննարկենք և մեր պատասխանը այդ մասով տանք»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս լուծումն ընդունելի չլինի «Մուլտի տրանսպորտի» համար, փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, «Մուլտի տրանսպորտի» հետ էլ պետք է քննարկվի, որովհետև պետք է այնպես անել, որպեսզի երթուղիները մեկը մյուսին չխոչընդոտեն, չխանգարեն և բոլորը կարողանան օգտվել երթուղիներից։ Այսինքն բոլորը գոհ մնան թե՛ քաղաքացիները և թե՛ փոխադրողները»:

Դիտարկմանը, որ բնակիչները բողոքում են նաև, որ «Մուլտի տրանսպորտ»-ի կողմից առաջարկվող «Գազելները» հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցողների համար և մարդիկ չեն կարողանալու օգտվել, փոխնախարարն ասաց, որ այդ հարցն էլ են քննարկել. «Կառավարության որոշմամբ, մրցութային կարգով տրանսպորտային միջոցներ են ներգրավում, այդ տրանսպորտային միջոցները ամեն երթուղում պետք է առնվազն 10%-ը հարմարեցված լինեն նման քաղաքացիների տեղաշարժը ապահովելու համար: Այս պարագայում մեկ տրանսպորտային միջոց լինելու է այդպիսի հարմարեցված և բնակավայրի հետ պետք է համաձայնեցվի, թե որ ժամին պետք է այդ տրանսպորտային միջոցը իր երթը սկսի: Այդ մասով հարցը լուծված է:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը