copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:34 26-01-2024

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ղեկավար Վինսենթ Տանգիի գլխավորած պատվիրակությանը։

Հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ԶՖԳ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի ղեկավարությանը՝ իրենց այցը Սյունիքի մարզ պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Նա ընդգծել է, որ ֆրանսիական կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ Սյունիքի նախնական ուսումնասիրության փուլն արագ ավարտին հասցնելու համար։ Կազմակերպությունը նախկինում ջրամբարաշինության հարցում զգալի ավանդ է ունեցել Վեդիում, այժմ ԶՖԳ-ի հետաքրքրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են։

ՏԿԵ փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ԶՖԳ պատվիրակությանը՝ ցուցաբերած հետաքրքրության համար։ Նա ընդգծել է, որ դիմակայության և խոցելիության տեսանկյունից Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն, ըստ ՏԿԵ փոխնախարարի՝ գյուղատնտեսության, շուկայի տեսանկյունից, ուշադրության արժանի է նաև Մեղրին։

ԶՖԳ պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կա հստակ ցանկություն՝ գործընթացն ավելի արագ իրականացնելու համար։
Այժմ Ֆրանսիայի Ֆինանսների նախարարության հետ քննարկվում է ծրագրի համար դրամաշնորհը հնարավորինս արագ հատկացնելու հարցը։

ՏԿԵ փոխնախարարը ավելացրել է, որ որքան էլ կարևոր է ոռոգման ջրի հետ կապված հարցերի լուծումը, ցանկալի կլիներ համագործակցությունը նաև խմելու ջրի հարցում զարգացնելու հեռանկարը՝ հատկապես որ կա նման գործակցության արդյունավետ նախադեպ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին