Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:12 08-04-2025

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը խնդրել է վերանայել «դատական ​​արձանագրությունները»

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ այսօր տեղի ունեցած «դատավարության» ժամանակ նրա փաստաբան Աբրահամ Բերմանը խնդրել է կրկին վերանայել «դատական ​​արձանագրությունները»։

Նշվում է, թե նրան կընձեռեն նման հնարավորություն։

Հաջորդ «նիստը» նշանակված է ապրիլի 15-ին։

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի «գործով» շինծու դատավարությունը: