Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:35 08-04-2025

Թուրքիան ու Իսրայելը նախապատրաստվում են զսպման, այլ ոչ թե պատերազմի. The Economist

Անգլիական «The Economist» ամսագիրը վերլուծական հոդված է հրապարակել Սիրիայի շուրջ Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածության վերաբերյալ։

Մասնավորապես, նշվում է, որ Թուրքիան և Իսրայելն ունեն «հակասություններ» Սիրիայի ղեկավարության հարցում և Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևերին՝ «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերին» (YPG) և «Սիրիայի ժողովրդավարական ուժերին» (SDG) դիտարկում է որպես լուրջ սպառնալիք, քանի որ նրանք Իսրայելի հետ ունեն սերտ հարաբերություններ։

Նշվում է, որ Թուրքիան, միանշանակ, լուրջ է վերաբերվում այդ ռիսկին և այդ իրավիճակը հարաբերություններում նոր լարվածություն է ստեղծել։

Հոդվածում ուշադրություն է հրավիրվում այն ​​փաստին, որ թուրք-իսրայելական հարաբերություններն արդեն «թունավորվել» են Գազայի վրա հարձակումներից հետո և նշվում է, որ այս նոր զարգացումները կարող են էլ ավելի վատթարացնել հարաբերությունները, բայց ուղիղ հակամարտությունը քիչ հավանական է։

Ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակի և տարածաշրջանում Ամերիկայի գլխավոր դաշնակցի միջև իրական զինված հակամարտությունը քիչ հավանական է և երկու կողմերն էլ նախապատրաստում են զսպման, այլ ոչ թե պատերազմի։

Հոդվածում անդրադարձ կա նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին և «F-35» կործանիչների վաճառքին։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեսնում է որպես «հին ընկեր» և կարծում է, որ նրա նախագահությամբ ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները կարող են բարելավվել՝ ներառյալ «F-35» կործանիչների վաճառքի արգելքի վերացումը։

Հոդվածում շեշտվում է, որ Էրդողանը նույնպես ձգտում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրոպայի հետ և Եվրոպայից ակնկալիքներ ունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ, հատկապես ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։ Որպես ամփոփում նշվում է, «հազիվ թե Էրդողանը վտանգի ենթարկի այս ամենը՝ պատերազմելով Իսրայելի հետ»։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան