copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 01-02-2023

Վրաստանը չի կատարում ԵՄ-ի պահանջները և շեղվում է դեպի Կրեմլ․ The Economist

Բրիտանական The Economist պարբերականը հոդված է հրապարակել Վրաստանի փոփոխվող արտաքին քաղաքական կուրսի և այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ճակատագրի մասին, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ։ Հրապարակման համաձայն՝ երկիրը, որին ժամանակին Արևմուտքում անվանում էին «ազատության փարոս», այժմ սահում է դեպի Կրեմլի ուղեծիր։

Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թբիլիսիի օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը կրում է Ջորջ Բուշ կրտսերի անունը։ Նա հիշեցնում է, որ Բուշն ԱՄՆ առաջին նախագահն էր, ով 2005 թվականին այցելեց կովկասյան փոքրիկ երկիր՝ ողջունելով նրա ժողովրդավարական բարեփոխումները։

Բացի այդ Բուշը Վրաստանի իշխանություններին շնորհակալություն է հայտնել Իրաք զորքեր ուղարկելու համար։ Նա այս համատեքստում Վրաստանն անվանել է «ազատության փարոս» և Միխեիլ Սաակաշվիլիին ասել, որ Վրաստանն Ամերիկայում ունի վստահելի բարեկամ։

Հեղինակը նկատում է, որ այսօր Մոսկվան գովաբանում է Թբիլիսիին՝ սեփական գծին հետևելու և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին միանալուց հրաժարվելու համար։ Վերջինս միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Ռուսաստանը 2008 թվականին ներխուժել է Վրաստանի տարածք։

Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդարտեցնելու համար Վրաստանի իշխանությունները հրաժարվել են միանալ հակառուսական պատժամիջոցներին և Ուկրաինային վերադարձնել 2008 թվականին Կիևի կողմից փոխանցված զենիթահրթիռային համակարգը։ «Ես չեմ հասկանում, թե ինչու է Վրաստանի կառավարությունն իրեն կապել Կրեմլի հետ», - վերջերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել է Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար Բեն Հոջեսը:

Բացի այդ հեղինակն անդրադարձել է Ուկրաինային վրացիների արտահայտած համերաշխությանը։ Նա նշել է, որ դա առաջին հերթին Թբիլիսիի լիբերալ միջին խավի կարծիքն է։

«Մոտ 1000 վրացի կամավորներ կռվում են Ուկրաինայի կողմից։ Բայց նույնքան խորն է Բիձինա Իվանիշվիլիի կուսակցության կողմից շահագործվող պատերազմի վախը և տրավման: «Վրացական երազանքը» զսպում է ուկրաինամետ բողոքի ցույցերը և մարգինալացնում ընդդիմությանը՝ պնդելով, որ նրանք կարող են Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ»,- նշվում է հրապարակման մեջ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից