Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:26 08-04-2025

Վթարից մահացած շտապօգնության բժիշկն ամրակապված չի եղել. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ վթարի հետևանքով մահացած շտապօգնության բժիշկն ամրագոտիով ամրակապված չի եղել։

«Ապրիլի 8-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Երևանի Թամանցիների փողոցում շտապօգնության «Տոյոտա» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց։

Ցավոք, վթարի հետևանքով վարորդի կողքին գտնվող բժիշկը մահացել է։

Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,-գրել է Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը․ վարորդը, բժիշկն ու բուժքույրը հոսպիտալացվել են։

Ամենից շատ դիտված