copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 14:54 10-04-2026

5 անչափահասից 2-ը մահացած է եղել, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանցից 1-ը տեղափոխվել է Երևան․ մանրամասներ՝ ողբերգական վթարից

«Ապրիլի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, տարբեր մարմնական վնասվածքներով քաղաքացիներ են ընդունվել Գյումրի բժշկական կենտրոն։ Բուժհաստատություն է տեղափոխվել հինգ անչափահաս քաղաքացի, որոնցից երկուսը, ցավոք, արդեն մահացած են եղել։ Մյուս երեք անչափահասների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը տեղափոխվել է Երևան, իսկ երկուսի տեղափոխումը գտնվում է կազմակերպման փուլում»,- Oragir.News-ին այս մասին հայտնեցին «Գյումրի ԲԿ»-ի լրատվության բաժնից` անդրադառնալով Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարին։

Նշենք, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում՝ Աղին բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ողբերգական ավտովթար, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:

Մեզ փոխանցեցին նաև, որ նույն ժամանակահատվածում «Գյումրի ԲԿ» են ընդունվել նաև երեք չափահաս քաղաքացի։

«Նրանցից մեկը մահացած է եղել, մյուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և կազմակերպվում է նրա տեղափոխումը Երևան, իսկ երրորդ տուժածի վիճակը բժիշկների կողմից կայունացվում է»,- նշեցին Գյումրի ԲԿ-ի լրատվության բաժնից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր