Ուղիղ եթեր
Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:54 05-04-2025

Ձերբակալվել է գարշահոտ գողը, ԱվտոՎԱԶ-ը վաճառում է Niva Sport-ի մրցարշավային մոդելը․ Միջազգային մամուլ

Դոնալդ Թրամփը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ 5 միլիոն դոլար արժողությամբ «Թրամփ քարտը», որը հնարավորություն կտա հարուստ ներգաղթյալներին մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին գրում է People-ը։ Թրամփը հայտարարել է, որ իր դիմանկարով զարդարված քրտերը հասանելի կլինեն առաջիկա 2 շաբաթներում։

ԱվտոՎԱԶ-ը սկսել է վաճառել մրցարշավային Niva Sport մեքենաները որոնց գինը սկսվում է $18,500-ից:
Գրում է Izvestia-ն։ Մեքենան հագեցած է 1.6 լիտրանոց 16 փական ունեցող շարժիչով, որի հզորությունը կազմում է 122 ձիաուժ։ Այն 0-ից 100 կմ/ժ արագություն է զարգացնում 11.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 162 կմ/ժ:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի 10-ից լրացուցիչ 34% մաքսատուրք կսահմանվի ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների վրա։ Այս որոշումը կայացվել է ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի, որոնք ներկայացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին գրում է CNN-ը։

Հնդկաստանում ձերբակալվել է գողը, ով փախչում էր ոստիկանությունից՝ գարշահոտություն ստեղծելով։ Գրում է India Today-ը։ Գողության մեջ մեղադրվող այս տղամարդը կարողացել է վեց անգամ փախչել ոստիկաններից՝ օգտագործելով իր արտասովոր հնարքը։ Ամեն անգամ, երբ նրան փորձում էին ձերբակալել նա ստեղծում էր խայտառակ գարշահոտություն, որից ոստիկաններին հետ էին քաշվում, ինչը հնարավորություն էր տալիս նրան փախչելու։

Թրամփը երկարաձգել է TikTok-ի գործունեությունը ԱՄՆ-ում ևս 75 օրով։ Գրում է Ap News-ը։ «Մենք չենք ցանկանում, որ TikTok-ը արգելափակվի։ Մենք անհամբեր սպասում ենք լուրջ համագործակցության թե՛ TikTok-ի, թե՛ Չինաստանի հետ՝ գործարքի հասնելու նպատակով»,- ասել է Թրամփը։ Մինչ այս՝ Թրամփը պահանջել էր, որ TikTok-ին պատկանող չինական ByteDance ընկերությունը մինչև ապրիլի 5-ը վաճառի հարթակի ամերիկյան հատվածը։

Իլոն Մասկի հայրը՝ Էրոլ Մասկը ասել է, որ իր ընտանիքը հիացած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ «Եթե Պուտինին դիտարկենք որպես մարդ, այլ ոչ թե միջազգային քաղաքական գործիչ, ապա դժվար է նրա նկատմամբ հարգանք չունենալ։ Ընտանիքով մենք մի փոքր հիանում ենք պարոն Պուտինով»,- նշել է Մասկը։ Այս մասին գրում է News seek-ը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պետական պաշտոնյաները պետք է պահեն իրենց սիրուհիներին սեփական հաշվին, այլ ոչ թե պետական բյուջեի։ Լուկաշենկոյի հայտարարությունից հետո ներկա պաշտոնյաները լռել են՝ չարձագանքելով մեկնաբանությանը։
Այս մասիմ գրում է RBK-ն։

TikTok-ում տարածվող «Մոլեկուլա» նիհարեցնող հաբերը առաջացնում են կախվածություն և լուրջ առողջական խնդիրներ։Օգտագործողները կիսվել են իրենց փորձով և հայտնում են որ ունեցել են գլխապտույտ, սրտխփոց, սրտխառնոց, բարձր ջերմություն, անքնություն և ուժեղ թուլություն։ Որոշ դեպքերում գրանցվել են նաև ուշաթափություններ և փսխումներ։ Այս մասին գրում է Mash-ը։

Ամերիկացի հայտնի ռեփեր Էմինեմը՝ Մարշալ Մեթերսը, պաշտոնապես պապիկ է դարձել։ Նրա որդեգրած դուստրը՝ Ալայնա Մարի Սքոթը, վերջերս մայր է դարձել՝ լույս աշխարհ բերելով իր որդուն։
Այս մասին գրում է USA Today-ը։

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա ամերիկացի զբոսաշրջիկ Միխայիլ Վիկտորովիչ Պոլյակովին, ով փորձել էր այցելել Նորտ-Սենտինել կղզի՝ Անդամանյան ծովում: Կղզում բնակվում է աշխարհի վերջին տոհմերից մեկը, որը չի շփվում արտաքին աշխարհի հետ: Հնդկաստանի կառավարությունը խիստ արգելում է մոտենալ կղզուն: Այս մասին գրում է BBC-ն։

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել