Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:23 04-04-2025

Նիդեռլանդների դեսպանը Սյունիքում հետևել է՝ ինչպես կարելի է գործել արտակարգ իրավիճակներում

Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը Սյունիքի մարզ աշխատանքային այցն ավարտել է Սիսիանի տարածաշրջանում։ Դեսպանն այցելել է Ույծ համայնք, որտեղ «Սոսե» ՀԿ-ն դեսպանատան աջակցությամբ իրականացնում է դասընթաց՝ կանանց պատրաստվածությունը ճգնաժամային իրավիճակներում թեմայով։

Դասընթացն իրականացվում է Սյունիքի մարզի 10 համայնքներում։ Ույծում դեսպանը ծանոթացել է մասնակիցների հետ, ովքեր տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ձեռք են բերում ինքնակազմակերպման հմտություններ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև տիրապետում են անվտանգության վարքագծի կանոններին աղետների կամ պատերազմական պայմաններում։

Դեսպան Մոնրոյ-Վինթերի՝ Սյունիքի մարզ աշխատանքային այցն եզրափակվել է ContourGlobal Hydro Cascade CJSC-ում՝ ճանաչողական նպատակով։ Նիդեռլանդների զարգացման բանկի (FMO) մասնաբաժինը ներառված է Որոտանի հիդրոկասկադին տրամադրված ֆինանսավորման փաթեթում։ Ծրագրի շնորհիվ այսօր հիդրոէլեկտրակայանն իր ուրույն տեղն ունի վերականգնվող էներգետիկայի արտադրության ոլորտում։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա