Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:11 04-04-2025

ԱԺ այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը

Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է այս գեղեցիկ օրն այստեղ՝ ԱԺ այգում, նշել Հանամիի միջոցառումը և վայելել սակուրաների ծաղկման գեղեցկությունը: Որքան տեղյակ եմ, Ճապոնիայից Հայաստան ներկրված այս սակուրաները խորհրդանշում են հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը: Ես շատ ուրախ եմ՝ տեսնելով, որ սակուրաները մեծանում և ծաղկում են այնպես, ինչպես հայ-ճապոնական հարաբերությունները:

Այս մասին ասել է Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան Դաբիդե Ցունակակեն՝ ԱԺ այգում մասնակցելով ճապոնական Հանամի տոնին նվիրված միջոցառմանը:

Ապրիլի 4-ին ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարանի այգում նշվել է ճապոնական Հանամի տոնը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, «Արումենիա-Նիպոն» միության անդամներ, այլ հյուրեր:

Ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը տեղեկացրել է, որ սակուրաների տնկարկումը խորհրդարանի այգում տեղի է ունեցել 2015 թվականի մայիսին՝ ի նշան հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամության, իսկ Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու ճապոնական ավանդական, լուսավոր տոն է: Նա նշել է, որ այս տարի լրանում է ««Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միություն» հասարակական կազմակերպության 5 տարին, և կազմակերպությունն այդ տարիների ընթացքում մի շարք աշխատանքներ է իրականացրել՝ զարգացնելու հայ-ճապոնական հարաբերությունները գիտության և մշակույթի ոլորտներում:

Ելույթ է ունեցել ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը: «Հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշական է: Իհարկե, շատ հեռու ենք իրարից, սակայն որպես երկու հնագույն ժողովուրդ, որպես ազգային ավանդույթները պաշտպանող, ազգային արժեքները հարգող ժողովուրդներ, որքան մեր համագործակցությունը սերտ լինի, այնքան ավելի կարժևորենք ազգային ավանդները պահպանելու, խրախուսելու կարևորությունը»,- ասել է նա:

Պատգամավորը նաև նշել է՝ Հայաստանը և Ճապոնիան համագործակցելու ևս մեկ պատճառ ունեն՝ դա տուժած լինելն է պատերազմներից:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել ծառզարդարի գեղեցիկ արարողություն. ի նշան խաղաղության՝ ներկաները ծաղկած բալենիները զարդարել են «Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնի սաների պատրաստած թղթե կռունկներով:

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա