Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:20 02-04-2025

Հայկական անշարժ գույքի 1-ին ցուցահանդեսը՝ Մոսկվայում. կներկայացվեն 2 մլրդ դոլարի նորակառույցներ

Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։

Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , Pullman-ը, Movenpick-ը , Milano Firenze-ն և Novotel-ը։ Այս մասին հայտնել է Business Partners of Armenia ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը։

«Մենք շատ ենք կարևորում այս բրենդների ներկայությունը թե՛ Հայաստանում, թե՛ միջոցառմանը, քանի որ նրանք իրենց գործունեությամբ արդեն իսկ նոր միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան մշակույթ են բերում Հայաստան: Դա չի կարող դրական ազդեցություն չունենալ ամբողջ շուկայի վրա։ Այն նաև կարևոր ցուցիչ է Հայաստանի ներդրումային դաշտի գրավչության և կայունության։

Կարևոր է նաև, որ միջոցառմանը, Երևանից բացի, կլինեն պրոյեկտներ Հայաստանի ամենապահանջված տուրիստական վայրերից, ինչպիսիք են Մայլեռ Մաունթին ռեզորթը՝ Ապարանում, Movenpick և Novotel-ը՝ Ծաղկաձորում և Allure Residence-ը՝ Դիլիջանում»,- նշել է նա:

Վրույր Փենեսյանը վստահություն է հայտնել, որ Երևանի ամենագեղեցիկ շենքերը հետաքրքրություն կառաջացնեն Ռուսաստանի խստապահանջ հաճախորդների մոտ, որոնցից են ՝ Amanoo Sarin-ը, Skyline-ը, Ayvazovski-ն, Dalan technopark-ը, HEVN-ը, Ember-ը, Հին Երևան-ը, Amanoo Ivy -ն, Amiryan Residence-ը, InTown-ը, Ֆիրդուս 33 թաղամասի նորակառույցները, Shant Residence-ը և Argishti Residence-ը և մի շարք այլ շենքեր։

«Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանի ամենահայտնի ու բարձրակարգ Kulthome ճարտարապետադիզայներական ընկերությունը, որը բնակարանի գնորդներին կառաջարկի իր նախագծային և դիզայներական ծառայությունները՝ գնորդների համար էլ ավելի հարմար պայմաններ ստեղծելով»,- տեղեկացրեց նա:

Հայկական բանկերը միջոցառման շրջանակում կառաջարկեն իրենց հիփոթեքային վարկավորման հատուկ պայմանները: IDBank-ը կառաջարկի հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ նաև ոչ ռեզիդենտների համար` ավելի դյուրին դարձնելով Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումը։
«Հայաստանը սպասում է ձեզ»,- եզրափակել է Վրույր Փենեսյանը։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
16:41 Լիլիթ Բասյանն ու նրա բրազիլացի ընտրյալը նոր լուսանկարներ են հրապարակել
18:40 Արամ Մելիքյանի դուստրը՝ Ստելլան, ցույց է տվել սիրելիից ստացած շքեղ ծաղկեփունջը. ով է նա
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան