Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:16 02-04-2025

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

«Խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է և բաղկացած է 17 կետից։ Այն ստորագրելու մեր պայմանները Հայաստանին հայտնի են և նոր չեն, սակայն Հայաստանից դեռևս որևէ լուրջ արձագանք չենք ստացել»,- Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Նախ պետք է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, որը հղում է պարունակում Հայաստանի Անկախության ակտին։ Դա Սահմանադրության բաղկացուցիչ մասն է: Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորվում է Հայաստանին, իսկ դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է... Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի դաշտում է: Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել, պետք է ընդունի Ադրբեջանի երկու պայմանները»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
20:24 «Բոլորդ քշելու եք՝ ոնց ասեմ», «Դուք չեք կարող ասել՝ ոնց քշենք». Փաշինյանն ու Ղազինյանը վիճեցին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»