copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:48 22-02-2024

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ կհարուցի ՔՊ-ական ավագանիների նկատմամբ․ գնդակը ԱԺ դաշտում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մտադիր է վարույթ հարուցել ավագանու 5 անդամների նկատմամբ, որոնք անհամատեղելիության կարգով նաեւ հանրային ծառայողի պաշտոն են զբաղեցնում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։

Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը եւս անհամատեղելիության կարգով այլ պաշտոն զբաղեցնող ավագանիների ցուցակում է. նա ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնականն է: Այսպիսով, չնայած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստում որոշվել էր համաներել ավագանու այս անդամներին, բայց ԿԿՀ-ն, ամեն դեպքում, վարույթ է հարուցելու ավագանու այս 5 անդամների նկատմամբ:

ԿԿՀ նիստը տեղի կունենա ուրբաթ օրը, իսկ վարույթները ավագանու անդամներին կուղարկվեն 3-օրյա ժամկետում։

«Օրենքով սահմանված դեպքերում մենք պարտավոր ենք վարույթ հարուցել, քանի դեռ այլ օրենսդրական կարգավորում առկա չէ»,- ասացին մեզ ԿԿՀ-ից:

Այսպիսով, գնդակը, կարելի է ասել, ԱԺ-ի դաշտում է, քանի որ ավագանու անդամների նկատմամբ վարույթ հարուցվելու է որպես հանրային ծառայողի, իսկ տվյալ դեպքում ավագանու 5 անդամներն էլ պաշտոն զբաղեցնում են ԱԺ-ում, ուստի պետք է որոշվի՝ ազատում են նրանց, թե ոչ:
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի՝ ավագանու անդամներին համաներելու որոշումը՝ արդեն նաեւ հստակ է, որ ավագանու 5 անդամների նկատմամբ որեւէ միջոց չի կիրառվելու: Վարույթը կկրի ձեւական բնույթ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի