copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:11 02-04-2025

Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել:

Պարեկներն ու համայնքային ոստիկանները տարածքում ստուգողական աշխատանքներ կատարելու արդյունքում հայտնաբերել են տղամարդու մարմին, բժիշկներն էլ արձանագրել են նրա մահը:

Դեպքի մասին ոստիկանութայան Կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
19:22 Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ, առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա