copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 30-07-2026

Կին քաղկալանավոր ունենալը բռնության դրսևորում է. Սուրենյանցի պատասխանը՝ Աննա Հակոբյանին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը հանդես է գալիս կանանց իրավունքների պաշտպանության նախաձեռնությամբ՝ կոչ անելով չհանդուրժել բռնությունն ու նվաստացումները։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյոք առաջին տիկինը չի՞ տեսնում, որ կան նաև այնպիսի կանայք, որոնք հայտնվել են կալանավորված կամ քաղաքական հետապնդման իրավիճակում և կարող են ենթարկվել ոչ միայն իրավական սահմանափակումների, այլև ծանր հոգեբանական ճնշումների։

Արդյոք մարդու ազատությունից զրկվելը, ընտանիքից, հարազատներից կամ երեխաներից հեռու գտնվելը նույնպես բռնության դրսևորում չէ՞։

«Ես կարծում եմ, որ ընդհանրապես քաղբանտարկյալների առկայությունը ինքնին բռնության դրսևորում է՝ կլինի տղամարդ, թե կին, բայց երբ խոսքը վերաբերում է կին քաղկալանավորներին, նրանց նկատմամբ հետապնդումներին, այդ խնդիրն առավել զգայուն է։ Ի վերջո, պետությունն ունի պարտավորություն՝ ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ բռնության մշակույթը չի խրախուսվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա խոսքով՝ կանանց իրավունքների պաշտպանության մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ բռնության բոլոր ձևերին, ոչ միայն այն դրսևորումներին, որոնք առավել հաճախ են հայտնվում հանրային օրակարգում։ «Ընտանեկան բռնության թեման, անշուշտ, կարևոր է, և այդ խնդիրը պետք է լուծվի։ Բայց բռնության մշակույթը պետք է դիտարկել ավելի լայն իմաստով», - ընդգծեց նա։

Սուրենյանցը նաև հարց է բարձրացնում՝ արդյոք կանանց իրավունքների պաշտպանության մասին արվող հայտարարությունները չե՞ն կորցնում իրենց ազդեցությունը, երբ հասարակության մի հատված դրանք ընկալում է որպես ընտրովի մոտեցում։ Նրա գնահատմամբ՝ բռնության դեմ պայքարի հիմնական պատասխանատվությունը պետական ինստիտուտների վրա է։

«Երբ երկրում կա բռնության մշակույթ, դրա վերացման առաջին պատասխանատուն իշխանությունն է։ Իշխանությունը պետք է ոչ միայն խոսի դրա մասին, այլև իր քաղաքականությամբ նպաստի այդ մշակույթի վերացմանը»,- կարծիք հայտնեց Սուրենյանցը։

Ուստի, կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին Աննա Հակոբյանի նախաձեռնությունը նոր հարցեր է առաջացնում։ Եթե խոսքը վերաբերում է կանանց իրավունքների պաշտպանությանը, ապա արդյոք այդ խոսույթը ներառո՞ւմ է նաև քաղաքական ճնշումների ենթարկվող կանանց խնդիրները։ Կամ՝ ինչպե՞ս է անդրադառնում այն մայրերի ցավին, որոնք տարբեր իրավիճակներում զրկվել են իրենց անչափահաս երեխաների հետ լիարժեք շփվելու հնարավորությունից։

Այս դեպքում հետևյալ հարցն է առաջանում՝ ո՞վ է պատասխանատու այդ կանանց կրած տառապանքների համար։ Արդյոք կանանց պաշտպանության մասին հայտարարությունները չեն ընկալվում որպես ձևական ու ցուցադրական քայլ, եթե դրանք չեն հասցեագրում նաև այս հիմնախնդիրները։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին