copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:45 01-04-2025

Իսրայելը Գազայի բնակիչներին կոչ է արել լքել անկլավի հարավային շրջանները

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի հարավի մի շարք շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել Ալ Մավասիի հումանիտար գոտի:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակի արաբախոս ներկայացուցիչ Ավիչայ Ադրային:

«Գազայի բնակիչներին, որոնք գտնվում են Ռաֆահ, Ալ Նասր և Ալ Շավկա մունիցիպալիտետներում, տարածաշրջանի արևելյան և արևմտյան հատվածներում, ինչպես նաև Ալ Սալամ, Ալ Մանարա և Քիզան Ալ Նաջար շրջաններում, մենք կրկնում ենք մեր հրատապ նախազգուշացումներն ու իրազեկումները՝ զգույշ եղեք: Հանուն ձեր անվտանգության՝ անհրաժեշտ է, որ դուք անհապաղ տեղափոխվեք Ալ Մավասիում գտնվող օթևաններ»,- գրել է նա X սոցիալական հարթակում:

Բանակի ներկայացուցիչը կոչ է արել բնակիչներին հնարավորինս արագ լքել հիշյալ տարածքները և չտրվել տեղահանությանը դիմակայելու ՀԱՄԱՍ-ի փորձերին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ