Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:42 27-03-2025

ՔՊ-ն ամեն գնով ուզում է ստանալ այդ թղթի կտորը, որ օգտագործեն ներքաղաքական նպատակներով. Օհանյան

Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների և պարտադրության ներքո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Ճիշտ է, որ պետք է գնալ խաղաղության, մենք էլ ենք ձգտում խաղաղության, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է, որովհետև իրենք խաղաղության պայմանագրի մեջ այնպիսի կետեր են դրել, որոնք ցույց են տալիս, որ անընդհատ շարունակական ճնշումներ կան Հայաստանի նկատմամբ՝ նոր պահանջներ ներկայացնելով: Առավել ևս, երբ դրանք զուգորդվում են նաև կրակոցներով սահմանին, ցույց են տալիս, որ իրական չէ խաղաղությունը:

Երբ խոսում ենք Հայաստանի իշխանությունների վարքագծի մասին, մենք տեսնում ենք, որ նրանք ամեն գնով ուզում են ստանալ այդ փաստաթուղթը, շատ դեպքերում ասում են այդ թղթի կտորը, որպեսզի իրենք դա օգտագործեն ներքաղաքական գործընթացներում:

Իսկ Ադրբեջանը խաղաղության այդ պայմանագրի ձգձգելով փորձում է միջազգային իրավական հիմքեր ստեղծել, հետագայում օգտվելով աշխարհաքաղաքական զարգացումներից, ուժային կենտրոնների միջև հարաբերություններից, ՀՀ-ի նկատմամբ ճնշումներ սկսելու, հնարավորության դեպքում նաեւ միջանցք բացելու համար»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը