copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 10:55 23-01-2021

ՄԱՐԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՄԵՆ ԳՆՈՎ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՀԱՍՆԵԼ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ՀԵՌԱՑՄԱՆԸ, ՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԻՆՔՆ ԸՆՏՐՎԵՐ, ԲԱՅՑ ՉՀԱՋՈՂՎԵՑ, ՆՐԱՆ ԹԻՄՈՒՄ «ՍՐԵՐՈՎ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները եկել են այն եզրակացության, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ այլևս չեն ընտրի, ու այն փաստացի կղեկավարի հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Դեռևս դեկտեմբերի 29-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ քվեարկեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Քվեարկությանը մասնակցել էին 84 պատգամավոր, կողմ էին քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը:

Թերթի տեղեկացմամբ, տևական ժամանակ էր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ամեն գնով ցանկանում էր հասնել Զոհրաբյանի հեռացմանը, որպեսզի այդ պաշտոնում ինքը ընտրվեր:

Սակայն, արի ու տես, իշխանականները պարզել են, որ Կարապետյանը այդքան ձայն չի կարող հավաքել, քանի որ խմբակցության մեծամասնությունը Կարապետյանին սրերով է ընդունում, լավ փոխհարաբերություններ չունի նրա հետ, ինչի համար իշխանականները կհայտնվեն անցանկալի վիճակում:

Դրա համար եկել են այն եզրակացության, որ ավելի լավ կլինի՝ հանձնաժողովը ղեկավարի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ նաև մեծ խնդիր է առաջանալու այն պարագայում, երբ իշխանությունը ընդդիմությունից «խլի» Դոնթի բանաձևով ընդդիմությանը պատկանող հանձնաժողովը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում