Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:32 25-03-2025

Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները․ Tass

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտել են բանակցությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի պատերազմի կարգավորմանը։ Այս մասին գրում է Tass-ը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների մասին կխոսի մարտի 25-ին։ Ուկրաինայի պատվիրակությունը, ըստ աղբյուրների, դեռ մեկ օր կմնա Ռիադում՝ ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու նպատակով։