Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:33 16-03-2025

Առնվազն 12 պաղեստինցի է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարվածների հետևանքով. WAFA

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների զոհ է դարձել առնվազն 12 պաղեստինցի, այդ թվում՝ մեկ երեխա։

Այս մասին հայտնում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։

Գործակալությունը հայտնում է նաև, որ մի քանի պաղեստինցիներ վիրավորվել են այն բանից հետո, երբ իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Գազայի կենտրոնական հատվածում մի խումբ մարդկանց վրա։

WAFA-ի տվյալներով՝ հրադադարից հետո, որը նախկինում կնքվել էր Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև և ուժի մեջ է մտել հունվարի 19-ից, զոհվել է առնվազն 150 մարդ։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»