copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 14-03-2025

«Սահակյանշին»-ը 5 ամիս է՝ չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը

Oragir.News-ի տեղեկություններով, Հայաստանի Հանրապետության խոշոր շինարարական ընկերություններից մեկը՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ն, 5 ամիս է՝ չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը։

Նշենք, որ Հաշվեքննիչ պալատը բոլորովին վերջերս էր խախտումներ արձանագրել ընկերությունում։ Պարզվել էր նաև, որ ֆինանսների նախարարությունը վարկավորել էր ընկերությանը՝ առանց ստուգումների։

«Սահակյանշին» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1999 թ-ին, 99%-ի սեփականատերը Սուրեն Սահակյանն է։ Հայաստանի նախկին իշխանությունները նրան են պատվիրել խոշոր շինարարական աշխատանքներ՝ ՊԵԿ-ի Դիլիջանի ուսումնական կենտրոն, «Մոնթե Մելքոնյան» ճանապարհային հանգույց, Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ մոտ 6 հեկտարի վրա բնակելի թաղամաս, Մարմարիկի ջրամբար, Արզնի-Շամիրամ ջրանցք, «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղի, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կամուրջներ և այլն:

Ուշագրավ է, որ իշխանափոխությունից հետո նրանց իրականացրած շինարարական աշխատանքներում խոշոր չարաշահումներ էին հայտնաբերվել, քրեական գործեր են հարուցվել, սակայն կառավարությունը շարունակել է համագործակցությունը ընկերության հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել