copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:15 06-03-2025

Առաջ Ծաղկաձորին այլ աչքով էինք նայում, հիմա ակնհայտ է՝ խնդիրներ են առաջացել, կայանատեղիներ են պետք

Կառավարությունը որոշել է Ծաղկաձորում երեք հեկտար տարածք, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնորոշեց, «փրկել» կոմերցիոն ներդրումից և դարձնել հանրային։

Մարտի 6-ի նիստում գործադիրը որոշեց Ծաղկաձոր համայնքին նվիրաբերել Խ. Կեչառեցու փողոց 1 հասցեում գտնվող, որպես առանձին գույքային միավոր գրանցված 3,680 քառակուսի մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց սպասարկման համար հատկացված շուրջ երեք հեկտար մակերեսով հողամասը։ Այդ տարածքում նախատեսվում է կառուցել վարչական շենք, թատրոն, ավտոկայանատեղի և քաղաքային զբոսայգի։

Միաժամանակ, կառավարությունը համայնքից նվիրատվություն է ստանում Օրբելի Եղբայրների փողոց 9 հասցեում գտնվող անշարժ գույքը։

Կառավարության որոշման համաձայն՝ Ծաղկաձորի համայնքային վարչական շենքի կառուցումը կավարտվի մինչև 2029 թվականի ավարտը, որի համար համայնքը նախատեսում է ներդնել մեկ միլիարդ դրամ։

Վարչապետն ընդգծեց այս ներդրման կարևորությունը՝ նշելով, որ Ծաղկաձորում խնդիրներ են ի հայտ եկել:

«Այս ներդրումը շատ կարևոր եմ համարում՝ հատկապես Ծաղկաձորի հետագա զարգացման առումով, որովհետև արդեն որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս։ Նախկինում, երբ Ծաղկաձորը, ըստ էության, իր ձևի մեջ այլընտրանք չուներ, թվում էր, թե այլընտրանքային լուծումներ պետք չեն։ Մենք մի փոքր այլ աչքով էինք նայում Ծաղկաձորին։ Սակայն այժմ, երբ այլընտրանքները նոր-նոր սկսում են ի հայտ գալ, Ծաղկաձորում խնդիրներ են առաջանում։ Մասնավորապես, Եղիպատրուշ-Ապարան խոշորացված համայնքում կառուցվող լեռնադահուկային գոտին, որը ժամանակակից ներդրում է, արդեն ակնհայտ դարձրել է այս խնդիրները»,– ասաց վարչապետը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը