copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:26 01-09-2021

Հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել. Թագուհի Թովմասյանն ահազանգում է

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

«Քիչ առաջ կապ եմ հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ, որը հաստատեց, որ ադրբեջանցիները այրում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ համայնքներին մոտ գտնվող տարածքների խոտածածկույթը:

Իրավիճակն էլ ավելի է վատթարացել քամու պատճառով, որի արդյունքում հրդեհների մարման լրջագույն խնդիրներ են առաջացել: Ականատեսներ ենք ունեցել, որ ադրբեջանցիները այրվող անիվներ են նետում համայնքների ուղղությամբ՝ ստեղծելով էլ ավելի բարդ իրավիճակ համայնքների բնակիչների համար: Ակնկալում եմ, որ իրավասու օղակները արագ կարձագանքեն և քայլեր կիրականացնեն Ադրբեջանի սանձարձակ վարքագծին համարժեք արձագանք տալու առումով: Հիշեք, թշնամին հեռու է խաղաղասիրական թեզերից»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ