copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:37 06-06-2022

Իրանի հետ ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել․ Քերոբյան

2021 թվականին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.74 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 20.7 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը:

Նրա խոսքով՝ արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2021 թվականին կազմել է 888.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 1.85 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 18.6 տոկոսով:

«Ներդրումները 2021 թվականին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 32.4 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճելով 111.8 միլիարդ դրամով: Նույն ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը ԵԱՏՄ երկրներից կազմել է 40.1 միլիարդ դրամ, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 99.7 միլիարդ դրամով»,-ասաց Քերոբյանը՝ հավելելով, որ ներդրումները կատարվել են հիմնականում Ռուսաստանից 32.4 միլիարդ դրամ՝ հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտում, և Բելառուսից 6.9 միլիոն դրամ՝ մեծածախ առևտրի ոլորտում:

Անդրադառնալով սակագնային կարգավորման ոլորտին, Քերոբյանն ասաց, որ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից ընդունվել է սակագնային կարգավորման 18 որոշում:

Վահան Քերոբյանն ասաց, որ ՀՀ առևտրաշրջանառությունը Իրանի հետ 2021 թվականին կազմել է 502.8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 25.2 տոկոսով:

«Իրականում առևտրաշրջանառության աճի տեմպը էապես ավելի բարձր էր: Այն զգալիորեն վնասվել է անցած տարվա աշնանը բեռնափոխադրումների առումով առաջացած խնդիրների պատճառով: Գորիս -Կապան ճանապարհի մի հատված մեր հսկողությունից դուրս մնաց, դրա պատճառով ապրանքաշրջանառության հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ 2021 թվականին ՀՀ առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է 30.7տոկոսով, Սերբիայի հետ 20.6 տոկոսով:

«Այժմ տարբեր բանակցային փուլերում են գտնվում ԵԱՏՄ անդամ երկրների և Իսրայելի , Եգիպտոսի, Հնդկաստանի, և նաև ԵԱՏՄ երկրների և Իրանի արդեն ոչ ժամանակավոր, այլ հիմնական ազատ առևտրի համաձայնագրի կնքումը»,-հավելեց նա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ