Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:00 05-03-2025

7 անշարժ գույք, 12 մլն կանխիկ, 18 մլն եկամուտ․ Կոտայքի մարզպետի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և նրա կնոջ՝ Ռոզա Ասատրյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Ահարոն Սահակյանը 2016-2021 թվականներին եղել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարը, իսկ 2021-ի մայիսի 27-ին նշանակվել է մարզպետ ու առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Սահակյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը ձեռք է բերել 2000 թվականի սեպտեմբերի 1-ին, համատեղ սեփականությամբ 2 հողամաս՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքում, որոնք ձեռք է բերել 2004 թվականի հունիսի 2-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ կրկին Գառնիում, որը ձեռք է բերել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։ 2023-ին նա գնել է Երևանում գտնվող 1 բնակարան՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև ավտոկայանատեղի՝ բաժնային՝ ½ սեփականությամբ։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Կոտայքի մարզպետը չի հայտարարագրել։

Սահակյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, տարվերջին՝ դրանցում եղել է 636․418,5 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է 6 մլն դրամ, տարեվերջին՝ 8 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 14 մլն 64․910 դրամ, որը Կոտայքի մարզպետարանի և մարզպետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 695․680,9 դրամ։

Մարզպետի կինը՝ Ռոզա Ասատրյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է համատեղ սեականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 2019 թվականի հունիսի 10-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ասատրյանը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 27․507,8 դրամ, տարեվերջին՝ 1 մլն 257․946,7 դրամ։ Բացի այդ, վերջինս ունեցել է 4 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 4 մլն 291․013 դրամ, որից 2 մլն 802․078 դրամը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, 1 մլն 24․135 դրամը՝ Ծաղկահովիտի առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացած աշխատավարձն է, 290․500 դրամը՝ Գառնիի կոմունալ տնտեսություն ՓԲԸ-ից, 174․300 դրամը՝ Գառնիի համայնքապետարանից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 541․017,2 դրամ։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
22:56 Շախմատի Եվրոպայի մինչև 18 տ. առաջնությունում ՀՀ թիմը հաղթել է Իսրայելի թիմին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
23:15 Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը