Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:42 27-02-2025

Մ.թ.ա. 6-րդ դարից ունենք հայկական մշտական ներկայությամբ փաստարկներ Արցախի մասին. մշակութաբան

«Ես հույս ունեմ, որ այն ակադեմիական սկզբունքները, որ մենք որդեգրել ենք եւ համառորեն շարունակում ենք, օգտակար կլինեն Արցախի հայության հազար ու մի խնդիրները տարբեր մակարդակներում բարձրաձայնելու, աջակցելու եւ ինչ-որ չափով արդյունքի հասնելու համար»,- Մատենադարանում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղ. փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, որի հետազոտությունները հիմնականում նվիրված են Արցախի պատմամշակութային ժառանգությանը եւ Արցախում հայկական ներկայությանը:

Այս մասին հայտնում է aravot.am-ը:

«Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատմամշակութային ասպեկտը ամենահին եւ միշտ շահարկվող, այսօր էլ հայտնի չափով ամենալայն գործածություն ունեցող ասպեկտն է: Պատմամշակութային փաստերը կարծեք թե դարձել են երկու ժողովուրդների ինքնության ավելի շեշտադրման եւ առճակատման գործիք: Այդ տեսակետից, իհարկե, այդ ժառանգությունը հարկ ունի աշխարհին, գիտական հանրույթին ներկայացնել որոշակի ազգայնական պայմանական բաներից դուրս՝ զուտ գիտական մեթոդաբանությամբ, ինչին մենք հետեւում ենք:

Ընդհանրապես Արցախը եւ Ուտիքը կազմում են երկու տարբեր պատմամշակութային արեալներ: Եթե լեռնային, գետահովտային Արցախը միշտ հայտնի է առնվազն 3-րդ հազարամյակից՝ որոշակի մշտական սեդատիվ բնակչությամբ, ապա տափաստանը միշտ եռում էր եւ անընդհատ զանազան ցեղեր, ժողովուրդներ գալիս-անցնում էին:

Եվ եթե գետահովտային այդ քաղաքակրթությունն ուներ իր սեփական կերպարը, ապա իրավիճակը կտրուկ փոխվում էր դեպի տափաստանը: Երբ քաղաքական ուժերը կարողանում էին միավորել տափաստանը եւ լեռնաշխարհը, ինչպիսի առիթ մենք ունեցանք եւ այսպես ասած՝ անամոթաբար կորցրեցինք, միավորման դեպքում առաջանում է հզոր քաղաքակրթություն, գետերը բերում են իրենց ջրերը, առաջանում են երկրագործական հզոր օազիսներ, բայց որպես կանոն՝ հաճախ այդ երկուսն իրարից բաժան էին լինում, եւ բուն արցախյան բնակչությունը տեղավորվում էր գետահովիտների ու խորը ձորերի մեջ: Բազմիցս վկայված է Արցախում նաեւ թափառող, վաչկատուն, ռազմատենչ ցեղերի մշակույթը»,- ասաց գիտնականը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի