Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:08 25-02-2025

Քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների նկատմամբ. Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ի պատասխան «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի կատարած անդրադարձին՝ քրեական գործերով քաղաքական գործիչների կալանավորումների հետ կապված, ասել է.

«Նախարարության համար մտահոգիչ է որպես խափանման միջոց նշանակված կալանքների քանակական աճը, և այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է»։

Գալյանը նշել է, որ Մամիջանյանի մատնանշած անձանցից շատերը քրեական հետապնդման են ենթարկվում իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:

«Դժվար է պատկերացնել, որ այդ հետապնդումները կարող են քաղաքական բնույթ ունենալ: Հայաստանում միայն նախկին պաշտոնյաները չեն, որ քրեական հետապնդման են ենթարկվում․ «Այս կառավարության օրոք քրեական հետապնդում է հարուցվել գործող նախարարների և փոխնախարարների նկատմամբ»։ Ըստ Գալյանի՝ «խնդիրն անձ թիրախավորելը չէ, այլ՝ կոնկրետ երևույթները»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ

Ձեզ գուցե հետաքրքրի