Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 12:45 02-08-2026

Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը

Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը, հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան՝ Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։

Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,-ասել է Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
16:29 Նիկոլի կառավարության պարագայում կարող ենք համարել, որ գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով
17:57 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահար կնոջ մարմինը
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
16:38 Մարոկկոյից Սեուտա թափանցելու փորձերի հետևանքով զոհվել է 67 միգրանտ
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին