Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:44 21-02-2025

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 20-ին, լարված վիճակ էր ստեղծվել Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։ Այստեղ բուժվող քաղաքացիները բժշկի կողմից նշանակված պրոցեդուրաները ստանալ չեն կարողացել։ Պատճառն այն է, որ բուժանձնակազմը հրաժարվում է աշխատել, քանի որ տևական ժամանակ է՝ աշխատավարձ չի ստացել։

Մոտ 100-ից ավելի քաղաքացի է պետպատվերով բուժվում։ Իստիտուտի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ այս ամենը սկսվել է, քանի որ պետությունը նախորդ տարվա ապրիլից պետպատվերի գումարները չի փոխանցել՝ տարբեր պատճառաբանություններ նշելով։

Պացիենտների խոսքով՝ իրենք շատ գոհ են բուժանձնակազմի սրտացավ վերաբերմունքից։

Պահանջում են, որպեսզի պետությունը նրանց աշխատավարձը տա, իրենք էլ ստանան իրենց պրոցեդուրաները, առանց այդ էլ ոչ բարվոք պայմաններում։ Միջանցքները ցուրտ են, սենյակները խոնավ։ Հաճախ առանց ջուր, տարրական կենցաղային պայմաններից զուրկ։

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը տարիներ առաջ առանձնացվեց Առողջապահության նախարարությունից, 2023-ին մասնավորեցվեց, սեփականաշնորհվեց, բայց այս ընթացքում պայմանները չբարելավվեցին։ Մինչդեռ այս կառույցը, ըստ քաղաքացիների, շատ կարևոր նշանակություն ունի թե՛ իրենց և թե՛ ամբողջ երկրի համար։ Բուժանձնակազմի աշխատավարձերը վճարելու բողոք-պահանջով դիմում են Առողջապահության նախարարությանը ու ոչ միայն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար