Այսօր՝ օգոստոսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի վարչական տարածքում՝ Սևանա լճի «Վիշապ» լողափի տարածքում, քաղաքացի է ջրահեղձ լինում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար այնտեղ գտնվող քաղաքացիները, ապա ժամանած ջրափրկարարները կարողացել են քաղաքացուն դուրս բերել լճից ու օպերատիվորեն ժամանած «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոնի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ճամբարակ» ամբուլատոր կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրափրկարարներն ու պարեկները պարզել են, որ փրկվածը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում, Երևանի բանկի 27-ամյա Նարեկ Մ.-ն է։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում