Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:04 13-01-2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է չինական գիտահետազոտական կենտրոնի պատվիրակությանը

Հունվարի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի (Պեկին) պատվավոր նախագահ Րուի-ցի Լիույի գլխավորած պատվիրակությանը։

Հյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել են կենտրոնի ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` ուսումնասիրել հայկական մշակույթը, ավանդույթները, Հայ Եկեղեցու պատմությունն ու գործունեությունը։

Այնուհետև Նորին Սրբությունն իր գնահատանքն է բերել կենտրոնի ներկայացուցիչներին Հայաստանում նմանօրինակ նախաձեռնության իրականացման համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել Սուրբ Էջմիածնի առաքելությանը հայ ժողովրդի կյանքում` մասնավորապես ընդգծելով, քրիստոնեական հավատքի կարևոր դերակատարությունն ազգային ինքնության, հոգևոր-մշակութային ժառանգության կերտման, ինչպես և ազգապահպանության գործում։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև հայ-չինական պատմական առնչակցություններին և Չինաստանում վերջին շրջանում ձևավորված փոքրաթիվ հայ համայնքի կյանքին՝ հույս հայտնելով, որ «Բոյա» գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությունը կնպաստի երկու ժողովուրդների փոխճանաչողության խորացմանը և կապերի առավել սերտացմանը:

Իր հերթին տիար Րուի-ցի Լիուն Հայոց Հայրապետին տեղեկություններ փոխանցել է Արևմտյան Հայաստանում և Թբիլիսիում արդեն իսկ իրականացված հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ուսումնասիրությունների և ապագայի ծրագրերի մասին։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
10:26 Երդմնակալության ժամանակ ոտքի չկանգնեցին․ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ նիստը