Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 11:00 21-02-2025

Մետաղը չեն տալիս, 30-հազարանոց զորք, տուգանք` համբույրի համար, Բաքվի BBC-ն փակ է. Միջազգային մամուլ

1․ BBC-ն գրում է. ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրում է Ուկրաինային հազվագյուտ երկրային մետաղների վերաբերյալ պայմանագիրը խախտելու մեջ։

Հազվագյուտ երկրային մետաղները՝ ինչպես նեոդիմը, պրազեոդիմը, դիսպրոզիումը, լանտանը կարևոր դեր են խաղում տեխնոլոգիական սարքավորումներում՝ իրենց յուրահատուկ քիմիական և ֆիզիկական հատկությունների շնորհիվ։

Սպիտակ տունը հայտնում է, որ այս համաձայնագիրը միակ տարբերակն էր, որի շնորհիվ Ուկրաինայի կառավարությունը կփոխհատուցեր ԱՄՆ-ի ծախսած գումարները։

2. The Kiev Indipendent-ը հայտնում է. Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել ծրագիր, որի համաձայն Ուկրաինա որպես օգնություն կուղարկի մոտ 30 հազար եվրոպացի զինծառայող։

3. The New York Times-ը գրում է.Կիևում կայացել է Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հանդիպումը։

Հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը գրել է, որ Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ուժեղ, իսկապես օգտակար համաձայնությունների գալ ներդրումների և անվտանգության վերաբերյալ։
Սակայն հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսը չեղարկվել է։

4. CNN-ը գրում է. ՀԱՄԱՍ-ի զինյալները Կարմիր Խաչին են հանձնել չորս զոհված իսրայելցի պատանդների մարմինները։

Նրանց թվում են՝ Արիել ու Կֆիր Բիբասը, նրանց 33-ամյա մայրը՝ Շիրին և 83-ամյա Օդեդ Լիֆշիցը, ովքեր զոհվել էին հոկտեմբերի 7-ին։

5. BBC-ն գրում է. Իսպանիայում դատարանը 10 հազար եվրո տուգանք է սահմանել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսի նկատմամբ։

Պատճառն այն է, որ նա 2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակից հետո համբուրել է խաղացող Ջենի Հերմոսոյին։

Դատարանը Ռուբիալեսին մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության մեջ։

6. BBC-ն հայտնում է. Ադրբեջանի իշխանությունները պահանջել են փակել Բաքվում գտնվող BBC-ի գրասենյակը։

BBC-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ադրբեջանական ծառայությանը ստիպել են ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։

Միևնույն ժամանակ BBC-ն հայտնել է, որ մտադիր է շարունակել հաղորդումներ հեռարձակել ադրբեջաներեն` անկախ գրասենյակի գործունեության կասեցումից։

7. The Guardian-ը գրում է. Արգենտինայի իշխանությունները «պատերազմ» են հայտարարել ջրախոզուկներին։

Վերջին տարիներին դրանց քանակը շատացել է՝ առաջացնելով մի շարք խնդիրներ՝ ավտովթարներ, տան շների վրա հարձակումներ, տարածքի համար միմյանց հետ կռիվներ, բուսականության զանգվածային ոչնչացում:

Քանի որ ջրախոզուկները չունեն բնական թշնամիներ, հանգիստ ապրում և արագ բազմանում են: Այդ պատճառով որոշվել է նրանց ստերիլացնել և հակաբեղմնավոր միջոցներ օգտագործել՝ թվաքանակը կրճատելու համար:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը