copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:33 18-02-2025

Եվրոպայի երկրները մտադիր են մինչև 30 հազար զինվորականի ուղարկել Ուկրաինա՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում․ WP

Եվրոպայի երկրները մտադիր են մինչև 30 հազար զինվորականի ուղարկել Ուկրաինա՝ խաղաղության համաձայնագրի շրջանակներում, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ԵՄ իշխանություններն այդ զորքերն անվանում են «զսպման ուժեր»։

Ենթադրվում է, որ եվրոպացի զինվորականները չեն գտնվի շփման գծում, բայց պատրաստ կլինեն ուժ ցուցադրել, եթե ռուսական զորքերը փորձեն վերսկսել պատերազմը։ Բացի այդ, այդ ուժերին կաջակցեն Ուկրաինայի սահմաններից դուրս մեծ թվով զինվորականներ այն դեպքում, եթե արագ առաջ շարժվելու անհրաժեշտություն առաջանա։

Առավել կոնկրետ թվեր ներկայացրել է Ֆրանսիան, որը հայտարարել է, որ կարող է հատկացնել մոտ 10 հազար զինվորականի։ Իր հերթին, AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին, գրում է, որ Գերմանիան դեմ է խաղաղապահ առաքելություն ուղարկելուն, եթե դրան չմասնակցի ԱՄՆ-ն։

«Մենք չենք մասնակցի այն սցենարներին, որոնցում եվրոպական և ամերիկյան անվտանգության քաղաքականությունը տարբերվում է»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Telegraph-ում հրապարակված հոդվածում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա, որպեսզի ապահովի հրադադարի հնարավոր համաձայնագրի անվտանգության երաշխիքները:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ