copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:54 14-02-2025

Փաստաբաններին նեղն են գցում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Շուրջ 2 ամիս է՝ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը փաստաբանների նկատմամբ հարկերն ավելացնելու օրենսդրական դրույթի վերաբերյալ դիմել է Սահմանադրական դատարան, սակայն ՍԴ-ն չի շտապում արձագանքել` աշխատակարգային նիստ չեն նշանակում, եւ պարզ չէ` դիմումը կքննարկվի ՍԴ-ում եւ կմերժվի՞, թե՞ անգամ վարույթ չի ընդունվի: Հիշեցնենք․ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով փաստաբանները տարեսկզբից գործում են հարկման ընդհանուր համակարգում, այսինքն՝ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ են վճարելու, նաեւ շահութահարկ՝ 18 տոկոս: Փաստաբաններն այս փոփոխություններում մոտ մեկ տասնյակի հասնող հակասություններ են տեսել մայր օրենքի հետ․ գլխավորն այն է, որ այլեւս չեն կարող անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ` առանց հարկ վճարելու: Իսկ անվճար իրավական աջակցություն բոլոր փաստաբաններն են մատուցում, քանի որ Հանրային պաշտպանի գրասենյակը չի հասցնում: Եվ իշխանությունն այս տարի որոշել է կրճատել հանրային պաշտպանների քանակը։ Օրեր առաջ այս փաստաբանները մեկօրյա գործադուլ արեցին, սակայն դա էլ չօգնեց։

Անցած տարի փաստաբանների շահերի պաշտպանության խնդրով ՍԴ էր դիմել նաեւ ՄԻՊ-ը, ՍԴ-ն չէր ընդունել դիմումը, այն պատճառաբանությամբ, որ ՄԻՊ-ն իրավունք չունի վիճարկելու այդ դրույթները: Մեր տեղեկություններով՝ փաստաբանները ՍԴ դիմելու հարցով հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին են նաեւ դիմել, բայց վերջինս մերժել է նրանց խնդրանքը։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
15:35 Ալեքսանդր Բաբասյանը ամուսնանու՞մ է. համացանցում կադրեր են տարածվել
15:27 Ձերբակալվել է Պուտինին քննադատող Սեմյոն Սկրեպեցկու սպանության գլխավոր կասկածյալը