copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:39 10-02-2025

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին՝ ընդգծելով ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի փոխհամագործակցության կարևորությունը, որը նպաստում է նախարարության կողմից սահմանված ռազմավարական թիրախների արդյունավետ իրականացմանը:

«Կարևորելով ծրագիրը` ցանկանում եմ, որպես դրական ձեռքբերում, առանձնակի ընդգծել «Իզմիրլյան» հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը»,- ասել է նախարարը:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը նշել է՝ ուրախալի է ներդրում ունենալ այնպիսի կարևոր ծրագրում, որը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու հայերենը` նպաստելով դրա զարգացմանն ու պահպանմանը տեխնոլոգիաների գերարագ զարգացման ժամանակներում:

«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի շրջանակում ձևավորվել է հայերենի գնահատման չափորոշիչները մշակող մասնագիտական խումբ, որն ուսումնասիրել է լեզուների իմացության (իրազեկության) և գնահատման համաեվրոպական շրջանակը, դրան առնչվող փաստաթղթերը և դրանց հիման վրա մշակել, տեղայնացրել, ամբողջացրել է հայերենի ուսուցման, ստուգման, գնահատման վեցաստիճան` Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) համակարգի չափորոշիչները։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի աջակցությամբ ուսումնասիրվել են նաև արևելյան լեզուների համար մշակված ազգային համակարգերը:

Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի տեղեկացմամբ՝ 2024 թ. վերջին կազմակերպվել է հանդիպում՝ մշակված չափորոշիչների ընդհանուր սկզբունքները շահագրգիռ կառույցների մասնագետների հետ քննարկելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ բուհերի և լեզվի ուսուցման կենտրոնների ներկայացուցիչներ:

Ներկայում չափորոշիչների փաթեթը փորձագիտական եզրակացությունների է ուղարկվել համապատասխան կազմակերպություններին։ Բաց մրցույթով ձևավորվել է առաջադրանքները կազմող մասնագիտական խումբը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի և Բրիտանական խորհրդի հետ Լեզվի կոմիտեն քննարկել է ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջադրանքները կազմող խմբի մասնագետների համար անցկացնել վերապատրաստումներ:

Ծրագրի շրջանակում մշակվել է նաև հայերենի դյուրընթեռնելիության ինդեքսը (ARI բանաձևը)՝ անգլերեն Ա1, Ա2, Բ1, Բ2 Գ1, Գ2 (A1, A2, B1, B2, C1, C2) մակարդակների էտալոնային տեքստերի և ՀՀ–ում գործող 11 անուն դասագրքերի տեքստերի հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
09:57 Ուկրաինան հարվածել է Սիզրանի նավթավերամշակման գործարանին և Տագանրոգում գտնվող Ozon-ի պահեստին
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա