Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:54 09-02-2025

Հայտնաբերվել է Աբովյան քաղաքում «Նիվա»-ով խուլիգանություն կատարող 20-ամյա վարորդը․ shamshyan.com

Փետրվարի 7-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները Կոտայքի մարզում հայտնաբերել են Աբովյանում չարամտորեն խուլիգանություն կատարող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ու նրա կողմից վարած «Նիվա»-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացվել, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ ցուցաբերելով անհարգալից վերաբերմունք թե՛ հասարակության, թե՛ մյուս տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ։

Պարեկները կասկածելի «Նիվա»-ն նկատում են Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում և վարորդին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալում և տեղափոխում են համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, ավտոմեքենան էլ տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։

Պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի են ու վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Ն․ Չ-ն, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր վարած «Նիվա»-ով կատարել է մանևրեր (դրիֆտ), որը տեղադրվել է սոցիալական կայքերում։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով խուլիգանություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ