Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:27 07-02-2025

Իսրայելական հրթիռը հարվածել է ճանապարհին, որի տակ է գտնվել Նասրալլայի բունկերը

Իսրայելական Kann հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելական արձակված հրթիռը հարվածում Բեյրութի փողոցներից մեկի ուղիղ ճանապարհին:

Հարվածին հետևանքով հողի մեծ զանգված է դուրս թափվում, բայց հենց ճանապարհի մակերևույթին պայթյուն տեղի չի ունենում: Ճանապարհի տակ է գտնվել Հըզբոլլահի նախկին առաջնորդ Հասան Նասրալլայի բունկերը, որում էլ հենց նա զոհվել է:

Հըզբոլլահի առաջնորդին ոչնչացնելու համար իսրայելցի զինվորականներն օգտագործել են ամերիկյան BLU-109 բունկերների ոչնչացման համար հատուկ ստեղծված հրթիռը, որն ունակ է թափանցել ավելի քան 60 մետր գետնի տակ և պայթել այնտեղ։

Հըզբոլլահի այլ առաջնորդների և կարևոր թիրախներին խոցելու համար Իսրայելական օդուժը վերջին ամիսներին քանիցս օգտագործել է ամերիկյան այդ ռումբերը, որոնք ԱՄՆ-ի կողմից հատկացվել են դաշնակցին, որպես օգնություն:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: