copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:07 17-05-2024

Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 17-ին, արտառոց գողության փորձ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկությւոններ են ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի 188/8 հասցեում գործող «Գուավա» խանութի տարածքում գործող տարադրամի փոխանակման կետին պատկանող նկուղային հարկում եղած բունկեռից 2 դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել:

Պարզվել է, որ ժամը 04:30-ի սահմաններում 2 անհայտ անձինք տեխնական միջոցների գործադրմամբ բացել են նշված խանութի դուռը, մտել ներս, իջել նկուղային հարկ, որտեղ էլ տեխնիկական միջոցներով փորձել են բացել բունկերի դուռը, սակայն դեռևս իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագոծությունն ավարտին չեն հասցրել ու դիմել են փախուստի, որի ժամանակ նշված խանութում անվտանգություն իրականացնող «Արմոբիլ» անվտանգույթան աշխատակիցներից մեկը նկատել է նրանց խանութի դիմացի մայթեզրին, կասկածել է նրանց և երբ մոտեցել է, նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակից 1 անգամ օդ է կրակել, որից հետո արդեն խանութում գտնվող 2 անձինք դուրս են եկել ու դիմել փախուստի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի մասին արդեն ոստիկաններն ու քննիչները զրուցել են խանութ-սրահի տնօրեն, Երևանի բնակիչ 36-ամյա Սարգիս Պետրոսյանի հետ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ գողության պահին խանութում անվտանգությունը պահպանելիս են եղել «Արմոբիլ»-ի անվտանգության աշխատակիցները, ու նրանցից 2-ը տեսախցիկով նկատել են, որ 2 հոգի երկաթե ձողերով մտնում են խանութ ու անվտանգության աշխատակիցները, փոխանակ ահազանգեն ոստիկանություն, կամ իրենց գործընկերներին, երբ տեսել են, որ 2 հոգի մտնում են խանութ, փախել են, իսկ հետո փախել են նաև գողերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ