Տեսանյութ Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:00 07-02-2025

Թրամփին սխալ եք հասկացել, երիկամների քաղցկեղը բուժվում է, ցույցեր ԱՄՆ–ում․ Միջազգային մամուլ

BBC-ն գրում է. Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները։ ԱՄՆ վարչակազմը պարզաբանել է, որ Թրամփի առաջարկը ոչ թե պաղեստինցիների մշտական վերաբնակեցումն է այլ արաբական երկրներում, այլ ժամանակավոր տեխափոխումը, մինչև Գազայի վերակառուցումը ավարտվի:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ խոսքը եղել է տների և բիզնեսների վերակառուցման մասին, որից հետո մարդիկ կկարողանան վերադառնալ: ԱՄՆ-ն ակնկալում է, որ Եգիպտոսն ու Հորդանանը ժամանակավորապես կընդունեն պաղեստինցիներին, ընդգծել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։

Harvard Medical School-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում ստեղծվել է երիկամների քաղցկեղի դեմ պատվաստանյութ: Գիտնականները մշակել են պատվաստանյութ, որն արդյունավետորեն բուժում է երիկամների քաղցկեղը նույնիսկ III և IV փուլերում: Բուժված հիվանդների մեծամասնության մոտ երեք տարվա ընթացքում քաղցկեղը կրկին չի զարգացել։ Այժմ դեղամիջոցը պետք է անցնի միջազգային փորձարկումների փուլը, ինչից հետո այն կմտնի զանգվածային արտադրության։

ABC News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում շարունակվում են Թրամփի որոշումների դեմ բողոքի ցույցերը։ ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են տեղի ունենում՝ ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին որոշումների, ներառյալ միգրանտների դեմ ուղղված և USAID-ի օգնության ծրագրերի կասեցման որոշումների դեմ: Բողոքի ակցիաներ են կազմակերպվում տարբեր քաղաքներում ու նահանգներում։ Մասնակիցներն ասում են, որ նոր նախաձեռնությունները ավելի վատ հետեւանքներ կթողնեն:

Այս և միջազգային մամուլի այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը