Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:33 06-02-2025

Ու՞ր ա կառավարություն, որ միջամտի Զանգեզուրի կոմբինատի չաշխատելուն․ հարցում

Արդեն մեկ շաբաթ է՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի աշխատում։ Կոմբինատի աշխատակիցները, ովքեր իրենց կատարած ծանր աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն են ստանում, արդեն 7-րդ օրն է, ինչ գործադուլ են անում՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունից պահանջելով աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև աշխատանքային պայմանների բարելավում։

Մեկ շաբաթ է, ինչ չի աշխատում Հայաստանի թիվ մեկ հարկատուն, արդյունաբերական խոշոր ձեռնարկությունը, սակայն կառավարությունը չի միջամտում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Արդեն մեկ շաբաթ է Զանգեզուրի կոմբինատը չի աշխատում։ Ձեր կարծիքով ինչու՞ կառավարությունը որևէ կերպ չի միջամտում»։

«Որովհետև իրենց չի հետաքրքրում։ Իրենց միայն իրենց գրպաններն է հետաքրքրում, ինչի՞ մասին պիտի մտածեն, ժողովրդի՞, չէ։ Իրենց պետք ա թանկացնեն, փողերը հավաքեն»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ հեգնանքով ասաց, որ գուցե ժամանակ չունի։

«Ում ա միջամտում, որ նրան միջամտի։ Ահավոր վիճակ ա։ Մարդկանց քերում են»,- նշեց նա։ Հարցվածներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ կառավարությունն ինչ ուզում է անում է։ «Չգիտեմ ինչ ասեմ, ու՞ր ա ստեղ կառավարություն, որ միջամտի»,- նշեց նա։

«Ուզում ես անպայման հայհոյեմ էս կառավարությանը, էդ հայվաններին պիտի վտարենք»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը