copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 15:41 05-02-2025

Հայաստանում օպերատիվ վիճակը դառնում է ավելի ու ավելի «տպավորիչ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Հայտնում են, որ զինված հարձակում է եղել Մերձավանի համայնքապետի տան ուղղությամբ, կա զոհ եւ վիրավոր:

Ներքին գործերի համակարգի արդյունավետ ռեֆորմների և քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ ու անմնացորդ պայքարի արդյունքում Հայաստանում օպերատիվ վիճակի պատկերը դառնում է ավելի ու ավելի «տպավորիչ»:

Նախօրեին էլ, ի դեպ, Աբովյանում դանակահարության հետևանքով զոհվել է 22-ամյա երիտասարդ: Դանակահարությունը տեղի էր ունեցել մի խումբ երիտասարդների միջև վիճաբանության հետեւանքով:

Եթե հանրության հանդեպ ֆիսկալ մամլիչի կիրառման ջանասիրության և հետևողականության գոնե կեսը գործնականում դրսևորվեր երկրում քրեական ենթամշակույթի հանդեպ, ապա քրեածին պատկերը Հայաստանում կլիներ թերևս նվազ «տպավորիչ»»:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի