copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:14 05-02-2025

Ազդանշան տալու համար դանակահարություն է տեղի ունեցել. կա վիրավոր. shamshyan.com

Փետրվարի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «գլխի վնասվածք, ձախ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության 41 խումբը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոշուկայի մոտ դանակահարության հետևաքնով։

Պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 31-ամյա Գոռ Գ․-ն է։

Պարզվել է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Դաշտենցի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում միմյանց ձայնային ազդանշան տալու համար վիճաբանություն է առաջացել Գոռ Գ․-ի և դեռևս չպարզված անհայտ ատոմեքենայի վարորդի միջև, որի ժամանակ անհայտ անձը հարվածներ է հասցրել Գոռ Գ․-ի գլխին, ապա իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել Գոռ Գ․-ի ձախ ազդրի կողմնային հետին մակերեսին և սրունքի հետին մակերեսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել