copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:10 04-02-2025

44-օրյա պատերազմի պարտությամբ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն․ Փաշինյան

ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարախոսական փոփոխություն: Այս մասին Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առաջինը իշխանության մեջ է այդ փոփոխությունը տեղի ունենում:

«Ոչ թե մեզնից առաջ իշխանությունը ուներ ուրիշ գաղափարախոսություն եւ մենք եկանք, հրաժարվեցինք իրենց գաղափախոսությունից եւ մենք գաղափարախոսությունն ենք դնում, այլ հիմա տեղի է ունենում գաղափարախոսական տրանսֆորմացիա: Իմ պատկերացմամբ՝ այսպիսի մի պատկերացում է եղել, որ ՀՀ-ն մի հենման կետ է ավելի բարձր նպատակների հասնելու համար: Այդ նպատակները, իմ համոզմամբ կապված է պատմական անցյալի հետ: Գաղափարախոսությունը փոխվում է հետեւյալը, որ ՀՀ-ն ինքն է բարձրագույն ազգային նպատակ եւ ՀՀ-ից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել, եւ ՀՀ-ն ինքը ամենաբարձր նպատակն է, հետեւաբար շատ կարեւոր է կենտրոնաննալ ՀՀ գործառութային նշանակության վրա, որն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանիկ ապագան»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ այս տրանսֆորմացիան տեղի է ունենում հայ ժողովրդի անցած ճանապարհի պատճառով:

«Այս գաղափարախոսությունն է միայն Հայաստանին լինելիության շանս տալիս: Մենք այս ամեն ինչին եկել ենք ա. 44 օրյա պատերազմի պարտության բերումով եւ այս պարտության պատճառների խորքային եւ ոչ խորքային պատճառները: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել եւ եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել եւ մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,-ասել է նա՝ նշելով, որ հեշտ չի լինելու:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել