copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 23:01 02-02-2025

Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն առատ յուղ լցրեցին «մարող կրակին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Ի՞նչ կլիներ, օրինակ, եթե ԱԱԾ-ն ու Քննչական կոմիտեն ձեռնմուխ չլինեին Ղարիբ Բաբայանի «գործին»: Թերևս ոչինչ: Ավելին, Հանրապետության հրապարակում երգող ադրբեջանցիների թեման պարզապես կմարեր, ինչպես լինում է գործնականում միշտ: Եվ ավելին, այն գուցե արդեն իսկ մարման փուլում լիներ, իսկ ԱԱԾ-ն ու ՔԿ-ն պարզապես առատ յուղ լցրեցին «մարող կրակին»:

Չէի՞ն պատկերացում հնարավոր հանրային էֆեկտը: Ես շատ հեռու եմ մտքից, թե չէին պատկերացնում: Հետևաբար կառաջանա հարցը՝ ուրեմն ինչո՞ւ լցրեցին այդ «յուղը»: Հանրային մի շատ մեծ շրջանակ համոզված է, որ դա պարզապես Ադրբեջանի ուղղակի, թե անուղղակի պահանջ է: Այսինքն՝ կա՛մ գուցե եղել է հենց կոնկրետ դեպքի առնչությամբ պահանջ, կա՛մ առկա է Բաքվի հայտնի դիրքորոշումը, որի շրջանակում էլ փորձ է արվում թույլ չտալ «վրիպում» և այսպես ասած «առիթ չտալ» Ադրբեջանին:

Չգիտեմ, բայց փաստացի ստացվում է, որ Ադրբեջանին «առիթ չտալու» համար, դե ֆակտո առիթ տրվեց ակտիվ հանրությանը՝ Ղարիբ Բաբայանի կալանք թույլ չտալու թեկուզ լոկալ հաջողությամբ ոգևորվելու առիթ: Դա տրվեց կամա, թե ակամա, չեմ կարող դատել, բայց

ըստ իս, այդուհանդերձ նախօրեին երեկոյան-գիշերը ծավալվեց բավականին բազմաշերտ ու բարդ մի գործընթացի դրվագ, շատ անհայտներով: Ինքս ուշադրություն կդարձնեի նաև հանգամանքին, որ դա տեղի ունեցավ փաստորեն Նիկոլ Փաշինյանի՝ Վաշինգթոն այցի ճանապարհին: Այնտեղ արդյո՞ք սպասվում են ինչ որ քննարկումներ ու շփումներ, ոչ հանրային իհարկե:

Ի դեպ, ուզում եմ ուշադրության արժանացնել մի շատ նուրբ հանգամանք: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 1-ի առավոտյաան տեսանյութ հրապարակեց օդանավից, որտեղ շնորհակալություն էր հայտնում իր ծննդյան տարեդարձը հիշողներին ու շնորհավորողներին, ասելով, որ «ճանապարհին երկար ժամանակ չի ունենա ինտերնետ հասանելիություն»:

Ինչի՞ համար էր այդ հիշատակումը, ակնարկելու համար, որ Նիկոլ Փաշինյա՞նն էլ օրվա ընթացքում «երկար ժամանակ լինելու է անհասանելի»: Արդյո՞ք անուղղակի ստեղծել թափանցիկ տողատակ-կանխավարկած՝ ավելի ուշ կատարվելիք իրադարձություններին նրա «անիրազեկության» մասին»:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի