Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:33 01-02-2025

Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը

Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի առաջին ատյանի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը:

Դատարանի շենքի մոտ են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը, Տիգրան Աբրահամյանը: Այս պահին քաղաքացիները մեքենաներից ձայնային ազդանշաններով իրենց դժգոհություն են հայտնում Ղարաբ Բաբայանի կալանքի վերաբերյալ:

Նշենք, որ 70-ամյա Բաբայանի հանդեպ քրեական վարույթ է հարուցվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Հիշեցնենք, որ Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ֆեյսբուքյան էջում ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որում ըստ տեսագրությունը տարածողի մի խումբ ադրբեջանցիներ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն երգ են երգում Ղարաբաղի մասին: Հրապարակման հեղինակը նշել էր, որ դա խայտառակություն է, ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն՝ նշելով, որ տեսագրությունում պատկերված անձիք Իրանի քաղաքացիներ են:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան