copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:41 06-03-2025

Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նիկողոսյանի, բավարարել է Ղարիբ Բաբայանի պաշտպանական կողմի բողոքը՝ փաստելով հիմնավոր կասկածների բացակայությունը, այդ մասին հայտնում է փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները կվերացվեն։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն լեզվով «Ղարաբաղի» մասին երգ են երգում։

Հաջորդ օրը ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ երգողները ԻԻՀ քաղաքացիներ են, իսկ փետրվարի 1-ին, արդեն, առերևույթ հանցանքի մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։

ՔԿ-ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հոդվածով։

Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում