copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:33 01-02-2025

Ագրարայինում ընտրություն է, ԺՊ-ին ասվել է՝ խնդիր չունի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ագրարային համալսարանից մեզ հայտնեցին, որ հոգաբարձուների խորհուրդը պատրաստվում է կազմակերպել ռեկտորի պաշտոնի մրցույթ, որը թափուր է արդեն 13 ամիս: Ըստ տարածված լուրերի, ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանին ասվել է, որ խնդիր չի չունենա ընտրվելու հարցում:

Զաքոյանի մերձավոր շրջապատից լուրեր են տարածում, որ նա վայելում է ԿԳՄՍ նախարար Անդրեասյանի, խորհրդի նախագահ Արման Խոջոյանի եւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բարեհաճությունն ու անվերապահ աջակցությունը: Զաքոյանը նախ տնտեսական, ապա ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր է նշանակվել ընկերոջ՝ նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից: Զաքոյանի չառաջադրվելու պարագայում, որպես պահեստային տարբերակ, հավանական է համարվում նաեւ Ուռուտյանի առաջադրումը:

Ուռուտյան-Զաքոյան տանդեմի կառավարման տարիներին, հիշեցնենք, համալսարանն արձանագրել է ընդունելության աննախադեպ ցածր ցուցանիշներ, ուսանողների եւ աշխատողների քանակի շեշտակի նվազում, ինչպես նաեւ՝ կուտակել է 550 միլիոն դրամի պարտք՝ գույքահարկի գծով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել