Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:40 29-08-2024

Ագրարայինում խախտել են կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն եւ վարչապետը հաստատել են․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ագրարային համալսարանի դասախոսները պարզել են, որ բուհի հոգաբարձուների խորհրդի 4 անդամ իրավունք չուներ ընդգրկվել խորհրդում՝ Աղավարդ Խաչատրյանը, Գուրգեն Եղիազարյանը, Նունե Սիմոնյանը եւ Թոռնիկ Ալիյանը: Առաջին երեքն ամբիոնների վարիչներ են, վերջինը՝ ուսխորհրդի նախագահը: Ըստ համալսարանի կանոնադրության՝ ամբիոնների վարիչները եւ ուսխորհրդի նախագահն ի պաշտոնե համալսարանի գիտական խորհրդի անդամ են: Իսկ կանոնադրության 26-րդ կետով՝ հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմինների անդամներ:

Այսինքն` գիտխորհրդի անդամը չի կարող լինել հոգաբարձու: Սակայն 2018-ից մինչ օրս ուսխորհրդի նախագահը եւ ամբիոնների վարիչները ոչ միայն հոգաբարձուների խորհրդի անդամ են, այլ նաեւ ընդգրկված չեն գիտխորհրդի կազմում: Ստացվում է, որ կրկնակի է խախտվել կանոնադրությունը, իսկ ԿԳՄՍՆ-ն եւ վարչապետը հաստատել են խորհրդի կազմը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան