Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:30 31-01-2025

Հղի կնոջը վրաերթի ենթարկելուց մեծ հանցագործությու՞ն կա․  հարցում

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված, նշելով, որ «Մարդը տվյալ երկրի բնակչից վեր է ածվում քաղաքացու և ուրեմն՝ որևէ մեկի դեմ տեղի ունեցող ապօրինությունը համարում է ի՛ր դեմ տեղի ունեցող ապօրինություն, այդ ապօրինության դեմ պայքարը համարում է իր անձնական գործը, իրեն պատասխանատու է զգում այն վիճակի համար»։ Այնուհետև նա թվարկել է նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած և անպատիժ մնացած մի շարք ապօրինությունների ու հանցագործությունների փաստեր։

Որոշ քննադատների կարծիքով՝ ներկայում իրավիճակը չի փոխվել, Նիկոլ Փաշինյանի օրոք ևս բազմաթիվ ապօրինություններ ու հանցագործություններ մնում են անպատիժ, իսկ հանրության մի մասն անտարբեր է դրանց նկատմամբ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երբ որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հղի կնոջը վրաերթի ենթարկեց, դուք դա ձեր հանդեպ հանցագործություն համարու՞մ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա մեծագույն հանցագործություն է բոլորի հանդեպ։

«Հղի կնոջը վրաերթի ենթարկելուց մեծ հանցագործությու՞ն էլ կա։ Իհարկե հանցագործություն է ու մտածված»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա բոլորիս է վերաբերում։ « Իհարկե դա հանցագործություն է ու բոլորիս հանդեպ ու ոչ ոք չի էլ պատժվում»,- նշեց նա։

«Նիկոլն ամենամեծ հանցագործն ա»,- վրդովված պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ

Ձեզ գուցե հետաքրքրի