Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 22:30 20-08-2025

Հղի կնոջը սպանողին պիտի 15 տարի տային․ եթե Փաշինյանի վարորդն ա, ուրեմն մեծատառո՞վ ա․ հարցում

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով մեղադրյալ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1 տարի 6 ամսվա ազատազրկման, դատարանը որոշեց նաև Արամ Նավասարդյանից բռնագանձել 4 մլն դրամ՝ վնասի փոխհատուցում, ինչպես նաև 834 հազար դրամ՝ փորձաքննության ծախսերի համար:

Սոնա Մնացականյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազն այսօր պահանջել էր Արամ Նավասարդյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման, ինչպես նաև որպես լրացուցիչ պատիժ ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանին 1 տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հղի կնոջը վրաերթի ենթարկած ու սպանած՝ Փաշինյանի ավտոշարասյան վարորդը մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ըստ Ձեզ՝ սա արդա՞ր պատիժ է»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ դա արդար որոշում չէ, որոշներն էլ ասացին, որ օրենքը կորոշի արդար է, թե ոչ։

«Ոչ արդար չէ, էս երկրում ինչն ա արդար։ Մենք ոչինչ չենք կարող անել, վարչապետն ինչ ուզում անում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ամենաքիչը 5 տարով պետք դատապարտվեր։ «Ոչ, իմ ժամանակ վրաերթի համար 4-5 տարի էին տալիս, ոնց կարա 1,5 տարի։ Եթե ես կամ այլ սովորական վարորդ լիներ 5 տարի կդատեին»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`սա անարդար որոշում է։ «Չէ, պիտի գնդակահարեին կամ 15 տարի տային։ Ինչի որ Փաշինյանի վարորդն ա, ուրեմն մեծատառով ա։ Ես դա սխալ եմ համարում, հիմա մի հատ սովորական մարդ լիներ, հիմա շուտվանից 15 տարի նստացրել էին»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում